Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում 30 վայրկյանում 30 հեռախոս են գողացել խանութից

19 Հունիս, 2019 14:27
Թբիլիսիում 30 վայրկյանում 30 հեռախոս են գողացել խանութից

Այս առավոտ Թբիլիսիի Պեկինի փողոցում գտնվող էլեկտրատեխնիկայի խանութից գողություն է կատարվել։ Գողերը քարով կոտրել են խանութի ապակե դուռն ու գողացել թանկարժեք բջջային հեռախոսներ:

Խանութի տեսահսկող սարքի տեսագրությունում երևում է, թե ինչպես են երեք դեռահասներ առավոտյան ժամը 6։30-ին խանութից գողություն կատարում։ Նրանց «օպերացիան» տևել է 30 վայրկյան։

Վրաստանի Հանրային հեռուստատեսության համաձայն՝ գողերը 40 հազար վրացական լարիին (14 400 դոլար) համարժեք 30 բջջային հեռախոս են գողացել։ Խանութի աշխատակիցների փոխանցմամբ` սա գողության երկրորդ դեպքն է։

Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն գողության մեղադրանքով քրեական գործ է հարուցել։

 

Լրահոս

Դիտել ավելին