Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանում ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին են գողացել

19 Հունիս, 2019 14:04
Օդանավակայանում ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին են գողացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, ով ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլև ներկայացրել է գողոնը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մատանին պատկանել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։ Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին