Կարևոր իրադարձություններ

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

19 Հունիս, 2019 13:05
Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը անպատասխան չի մնալու, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարարը՝ նշելով՝ պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք։

«Անցած օրվա դրությամբ կարող եմ ասել, որ համեմատաբար ավելի հանգիստ վիճակ է եղել, քան նախորդող մի քանի օրերի ընթացքում, այսինքն՝ մեծ տրամաչափի զինատեսակներ գրեթե հակառակորդը չի օգտագործել, հիմնականում հրաձգային զենքերից են եղել», - նշում է Բալայանը։

Նրա խոսքով, պատժիչ գործողությունների առաջին մեսիջն այն է, որ մարտական խնդրի կատարումը հոյակապ իրականացվել է սահմանված ժամկետներում և ձևերով, երկրորդը, որ որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը, որը վտանգ է սպառնում, այդ թվում՝ սահմանների պաշտպանությանը, անպատասխան ու անպատժելի չի մնալու։

«Մենք կարողացանք վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ դա ապացուցել, պարզապես շատ դեպքերում չենք հայտարարում պատասխան գործողությունների մասին և դրա արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել, բայց ես ուզում եմ հավաստիացնել և պատասխանատվությամբ հայտարարել, որ որևիցե դեպքում ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում և պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք, այսինքն՝ շատ ավելի ծանր կորուստներ են կրում»,-  ասել է նա։

«Նաև ամսի 20-ին սպասվում է, արդեն հայտարարվել է, երկու արտգործնախարարների հանդիպումը Միացյալ Նահանգներում, հնարավոր է ադրբեջանական բանակը քաջություն ունենա և հայտարարի որոշակի կորուստների մասին, որ մինչև այդ չեն հայտարարել»,- ասել է Բալայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին