Կարևոր իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորը դադարեցրել 50 օր տևած հացադուլը

19 Հունիս, 2019 12:08
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորը դադարեցրել 50 օր տևած հացադուլը

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, որը 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Հիշեցնեմ, որ հացադուլում գտնվելու ընթացքում 4 անգամ նրան այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հունիսի 17-ին՝ այցելել էր նաև քննիչը»,– գրել է Գոռ Աբրահամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին