Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

19 Հունիս, 2019 11:29
Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկարվել է Վիսենտե դել Բոսկեի հետ: Իսպանացի հայտնի մասնագետը Հայաստան էր ժամանել՝ երեկ՝ հունիսի 18-ին, հայաստանցի մարզիչների համար սեմինար անցկացնելու: Երեկ ասուլիսի ժամանակ Դել Բոսկեն նշել էր, որ այցը միայն գործնական է ու տեսարժան վայրեր չի այցելելու, սակայն քաղաքի կենտրոնն ամեն դեպքում կարծես թե հասցրել է տեսնել:

Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի չեմպիոն դարձած մասնագետի հետ եկել էր նաեւ նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն: Նրանց հետ էր նաեւ ՀՀ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն, որը նախկինում աշխատել է «Ռեալ մադրիդում»: Նրանք հայաստանցի 180 արտոնագրված մարզիչների հետ խոսել են ֆուտբոլային տարբեր թեմաներից:

 

Լրահոս

Դիտել ավելին