Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի որպես կինոյի օր

19 Հունիս, 2019 11:05
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի որպես կինոյի օր

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 16-ը այսուհետ կինոյի օր

Քիչ առաջ խւրհրդարանը կողմ քվարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրել որպես հայ կինոյի օր։ 
Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ եւ հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագհիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։
Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։ 
Առաջկիայում խորհրդարանը կվավերացնի Եվրոպական միասնական արտադրանքի կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվորպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։ 
Առաջիկայում արդեն պատրաստ կլինի Կինոյի մասին օրենքը, եւ Հայաստանը կկարողանա վավերացնել Ստեղծագործ Եվրոպայի Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում»:

 

Լրահոս

Դիտել ավելին