Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը Քոչարյանի գործով բողոքների քննությունը ձգձգելու միտում է տեսնում

19 Հունիս, 2019 10:36
Արթուր Դավթյանը Քոչարյանի գործով բողոքների քննությունը ձգձգելու միտում է տեսնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ Քոչարյանի պաշտպաններից Հովհանես Խուդոյանի՝ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Դավթյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդության հիմնավորումը նախորդ երկու ժամանոց դատական նիստի կարճ սղագրություն է՝ ամենակարևոր հատվածքները բաց թողնված և բովանդակությունից կտրված։

Գլխավոր դատախազը պաշտպանների միջնորդությունը որակեց, որպես գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում։

«Ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է և դատարանը, կարծում եմ այս հանգամանքը կհամարի իրավունքի չարաշահում»,–հայտարարեց նա։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը խնդրեց դատախազներին կոնկրետացնել, թե նախորդ դատական նիստին վերաբերվող ո՞ր հատվածքներն են իր կողմից բովանդակությունից կտրված ներկայացվել։ Իսկ իրավունքի չարաշահման հետ կապված, պատպանը հորդորեց նախագահողին՝ նման դեպքում իր նկատմամբ դատական սանկցիա կիրառել։

Տուժողի իրավահաջորդները միացան դատախազի միջնորդությանը, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ իր համար այս հիմքով ընդունելի չէ դատավորին ներկայացված բացարկը։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակի այսօր ժամը 12։30–ին

 

Լրահոս

Դիտել ավելին