Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում ԱՊՀ երկրները ստորագրել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգ

16 Հոկտեմբեր, 2015 12:58
Ղազախստանում ԱՊՀ երկրները ստորագրել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգ

Ղազախստանում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգ, ինչպես նաև հայտարարություն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին, և 2016-2020թթ. ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ծրագիր արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Ստորագրվել է նաև ԱՊՀ անդամ երկրների՝ արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակի կարգավորման (չեզոքացման) համար ուղարկվող սահմանային և այլ գերատեսչությունների խմբավորման ձևավորման մասին փաստաթուղթ:

Կողմերը փաստաթուղթ են ստորագրել ԱՊՀ-ում միգրացիոն գործընթացների իրավական ապահովման մասին, համաձայնագրեր ԱՊՀ անդամ երկրների տարածքում համատեղ հետաքննչական-օպերատիվ խմբերի ստեղծման և գործունեության կարգի, ԱՊՀ անդամ երկրների բանտային ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման, արտակարգ իրավիճակների նախազգուշացման և չեզոքացման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին և մի շարք այլ փաստաթղթեր:

ԱՊՀ գագաթնաժողովն ընթանում է Ղազախստանում՝ Բուրաբայ փոքրիկ քաղաքում: Գագաթնաժողովին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին