Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետևաբար ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ. Գոռ Գևորգյան

19 Հունիս, 2019 09:59
«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետևաբար ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ. Գոռ Գևորգյան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հերթական հանդիպումը։ 

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը նշել է. «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության շահերին և գերակայություններին։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ այս ձևաչափի շուրջ համախմբված ուժերի ջանքերը միտված են գործընթացը շարունակելուն և ավելի խորացնելուն: Փաստն այն է, որ կան շփում, հանդիպումներ, ինչը նշանակում է, որ խաղաղ կարգավորման օրակարգի շուրջ վերջակետ դրված չէ։ 

Եթե այդ շփումները կամ հաղորդակցման հարթակը ինչ-ինչ առումներով բացակայեին, այդ դեպքում առճակատման ռիսկերը շատ ավելի կբարձրանային։ Ես չեմ ասում, որ ռիսկեր չկան, երբ հանդիպում են, բայց դրանք ավելի նվազ են շփումների համատեքստում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին