Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Ժամանակ». ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար զուտ ներհայաստանյան ջանքը բավարար չէ, պետք է համահայկական ջանքի մեկտեղում

19 Հունիս, 2019 08:30
«Ժամանակ». ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար զուտ ներհայաստանյան ջանքը բավարար չէ, պետք է համահայկական ջանքի մեկտեղում

«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է դրա նախագահ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: «Հայաստան» հիմնադրամն արդեն մեկ տարի ապրում է և գործում նոր Հայաստանի, հայկական և համահայկական նոր իրողությունների պայմաններում: Դրանց որոշակի արտացոլում էր դիտարկվում նախորդ տարի նոյեմբերին անցկացվելիք համահայկական մարաթոնը, որն ամենամյա է: 

Իր արդյունքով, և ընդհանրապես իր բնույթով, բովանդակությամբ, շեշտադրումներով մարաթոնը քիչ էր տարբերվում նախորդ տարիներից, բացառությամբ նոր դեմքերի՝ ինչը անշուշտ ողջունելի հանգամանք էր, և բացառությամբ թավշյա հեղափոխության, նոր Հայաստանի մասին հիշատակումների, ինչը դարձյալ ողջունելի հանգամանք էր, սակայն հասկանալիորեն «մեկանգամյա օգտագործման»:

Հնարավոր չէ ամեն տարի մարաթոնին ասել նույնը: Բայց, պետք է փոխվի թերևս հենց այն, որ հիմնադրամի աշխատանքի չափման միավորն էլ դադարի լինել մարաթոնը կամ զուտ աշխատանքային վիճակագրությունը, թե քանի օբյեկտ է կառուցվել, քանի կմ ճանապարհ, քանի դպրոց և այլն: Այդ ամենը հույժ կարևոր են, հիմնադրամը իրականացրել է գերկարևոր ծրագրեր, սակայն դրանք չպետք է լինեն հիմնադրամի «նույնականացման» քարտ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ ձևակերպումը պետք է ենթադրի շատ ավելի հնչեղ ոչ միայն ծավալային-վիճակագրական, այլ մեծ հաշվով նաև ռազմա-քաղաքական մասշտաբ և տողատակ, դրանից բխող բովանդակային անցքերով: Այդ իմաստով, իրապես, հիմնադրամը պետք է վերածվի ազգային ինստիտուտի, որի գործունեության ծիրում բարեգործությունը միջոցներից մեկն է, և ոչ նպատակը: Ինստիտուտ, որը ոչ միայն կօգնի համահայկական ջանք մոբիլիզացնել ոչ միայն հանգանակության վիճակագրության տեսքով, այլ նաև ռեսուրսային ամենալայն դիապազոնով, և նպատակային, ծրագրային բազմազան և բազմաֆունկցիոնալ տիրույթով: Ազգային ինստիտուտ, որը կսահմանի ազգային, պետական, համահայկական կյանքի նոր չափանիշներ և նշաձողեր, անուղղակի, սակայն բավականին ազդեցիկ կերպով պարտավորեցնելով մեր հանրային, համապետական և համահայկական կյանքի մյուս սուբյեկտներին ձգտել դեպի այդ նշաձողերը:

Թե թավշյա հեղափոխությունից առաջ, թե առավել ևս դրանից հետո մենք շատ ենք խոսում Հայաստանում անցնող քառորդ դարի ընթացքում հասարակական-քաղաքական կյանքի նշաձողերի տոտալ անկման, երբեմն աղետալի անկման մասին, դրանք բարձրացնելու անհրաժեշտության մասին:

Միաժամանակ, այստեղ աներկբա է, որ այդ խնդիրները լուծելու համար զուտ ներհայաստանյան ջանքը բավարար չէ, մեզ պետք է համահայկական ջանքի մեկտեղում: «Հայաստան» հիմնադրամը պետք է դառնա այդ հարթակը, համահայկական ջանքի բազմազան և բազմաֆունկցիոնալ գեներացիայի ինստիտուցիոնալ հարթակը, որը համահայկական շրջանակում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն ու պատասխանատվությունը կբարձրացնի ավելի մասնակցային մակարդակի, քան զուտ ինչ-որ հանգանակություն փոխանցելը, և միաժամանակ համահայկական պատասխանատվություն կբարձրացնի նաև Հայաստանի քաղաքացիների մոտ, որովհետև ժամանակակից աշխարհում հայկական պետականության խնդիրներն ու մարտահրավերներն ունեն այնպիսի մասշտաբ և բնույթ, որ դրանց սպասարկումը մեր ժողովրդի և պետականության համար կարող է բավարար արդյունավետություն ունենալ համահայկական մասշտաբ ստանալու պարագայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին