Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Մեկ ձայնն էլ է վճռորոշ. հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները

19 Հունիս, 2019 08:26
«Հրապարակ». Մեկ ձայնն էլ է վճռորոշ. հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները

«Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է եղել, հետաձգել են։ Իշխանությունում գործել են «մեկ ձայնն էլ վճռորոշ է» սկզբունքով։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խմբի 83-րդ լիագումար հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 16-22-ը ներառյալ Ստրասբուրգ պետք է գործուղվեր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը։

Երեկ նա մասնակցում էր ընտրությանը։ Քվեարկությունից հետո հետաքրքրվեցինք, թե ինչու գործուղման չի մեկնել։ «Անձնական պատճառներով»։ Այդ «անձնական պատճառներն» ուղիղ կապ ունե՞ն ՍԴ դատավորի ընտրության հետ։ «Ոչ, ես չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին