Կարևոր իրադարձություններ

Էրեբունու ոստիկանները բռնել են մեքենաներից գողություն կատարողներին

18 Հունիս, 2019 23:11
Էրեբունու ոստիկանները բռնել են մեքենաներից գողություն կատարողներին

Հունիսի 17-ին, ժամը 05.20-ին, ոստիկանություն է զանգահարել Արցախի փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ բակից գողություն են կատարում, գողին բռնել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ 22-ամյա երիտասարդը «Օպելի» ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Էրեբունու ոստիկանները պարզել են նաեւ, որ այս դեպքից մեկ ժամ առաջ նույն փողոցում երիտասարդը կոտրել է «Նիսան Տիդա» մակնիշի մի մեքենայի ապակին եւ սրահից գողացել հարթաշուրթ՝ պատյանով:

Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն օրը, ժամը 20.15-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էրեբունու քրեական հետախույզներն Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլին Զավարյան փողոցում կայանված մեքենայի սրահից գողացել է ձայնարկիչ: Ու ոչ միայն: Նա հայտնել է, որ Էրեբունու վարչական շրջանի տարբեր հասցեներում կայանված մեքենաներից կատարել է գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին