Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

18 Հունիս, 2019 22:12
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Վաղը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները: Այս մասին հայտնում է armtimes.com-ը, նշելով, որ այս մասին այսօր դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: «Բարով գան»,- դիմելով իրավահաջորդին ասաց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը:

Այնուհետեւ շուրջ մեկ ժամ դատարանում քննարկվում էր, թե ինչ ընթացակարգերով պետք քննվեն բողոքները, առաջինը որ բողոքն է ներկայացվելու: Այս առնչությամբ Երեւան քաղաքի դատախազ, սույն գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ուղիղ 40 րոպե քննարկում ենք ինչ-որ գործողություններ: Մենք 40 րոպե զրկված ենք բողոքը ներկայացնելու հնարավորությունից, խնդրում եմ այս կարգի քննարկումները շատ արագ ավարտել եւ մեզ հնարավորություն տալ բողոքը ներկայացնել: Ընդ որում միջնորդում եմ, որպեսզի դատական նիստը շարունակվի ժամը 18:00-ից հետո նաեւ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Աշխատանքային ժամի ավարտին նիստը շարունակելոիւ դեմ առարկեցիին պաշտպանները. «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան չի լինի...»,- ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Ի պատասխան Բաղդասարյանը ասաց. «չի կարելի ամեն ինչ տեղավորել «օրենքի հիման վրա ստեղծած դատարան» հասկացության մեջ, քամի ա լինում, ասում եք՝ օրենքի հիման վրա ստեղծած դատարան»:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Լրահոս

Դիտել ավելին