Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տեսանյութ

18 Հունիս, 2019 21:50
Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տեսանյութ

Հունիսի 18-ին՝ ժամը 19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլվել է շինության միջնապատը՝ 2 քմ, վնասվել է առաստաղը՝ 5 քմ և կոտրվել է ապակի՝ 4 քմ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին