Կարևոր իրադարձություններ

Թրամփը նշել է, թե որ դեպքում կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ

18 Հունիս, 2019 21:24
Թրամփը նշել է, թե որ դեպքում կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի նկատմամբ, որպեսզի կանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ԱՄՆ ղեկավարին հարց են տվել, թե ինչ գործողություններ կարող են ստիպել իրեն վերանայել Իրանի հետ պատերազմի հավանականությունը:

«Պարզորոշ է, որ դրան կգնայի միջուկային սպառազինման պատճառով… Իսկ մնացած հարցերում ես հարցականի նշան կդնեի», - ասել է Թրամփը Time-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Թրամփն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված հարձակումը, որի համար ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին, անվանել է «շատ աննշան»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկում է ռազմական գործողություններ Իրանի նկատմամբ, Թրամփը հայտարարել է. «Ես այդպես չէի ասի: Ես ընդհանրապես նման բան չեմ կարող ասել»:

Նրա խոսքով՝ Օմանի ծոցն այս պահին ռազմավարապես այնքան էլ կարևոր չէ ԱՄՆ-ի համար, քան նախկինում:  

 

Լրահոս

Դիտել ավելին