Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

18 Հունիս, 2019 20:57
Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երեւանում կայացած աշխարհահռչակ տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեի սեմինարին մասնակցել է 180 արտոնագրված մարզիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն դարձած, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում հաղթած մարզիչը խոսել է տարբեր թեմաներից: Խոսել է, օրինակ, այն մասին, թե ինչպիսի արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից, ինչպես կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչու է կարեւորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։

68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։

Դել Բոսկեն համեմատել է ակումբում եւ հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկել է հայրենիքից դուրս ունեցած փորձը, ՀՖՖ պաշտոնական ալիքին տվել է հարցազրույց, վերհիշել է 10 տարի առաջ Երեւան կատարած այցն ու դժվարին հաղթանակը աշխարհի չեմպիոն դառնալու ճանապարհին։ Ասուլիսում հանդիպել է մարզական լրագրողների հետ։

Դել Բոսկեի հետ միասին դասախոսել են նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին