Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. տեսանյութ

18 Հունիս, 2019 20:00
Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո:Այս մասին գրում է armtimes.com-ը՝ հղում անելով armlink անունով ինստագրամյան էջին: Ընդհանրապես համացանցում շարունակում են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, եւ նոր մանրամասներ են հայտնի դառնում:

Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն: Խնջույքը վարում է հումորիստ Հայկ Պետրոսյանը:

Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները: Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան:

 

Լրահոս

Դիտել ավելին