Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց

18 Հունիս, 2019 18:21
Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Շենգավիթի ոստիկանության բաժնի դիմաց:Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ նշելով, որ լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը փորձել էին մոտենալ դատարանին: Քաշքշուկ է ստեղծվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչից հետո նրանք տեղեկություն ստանան, թե ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել:

Նախ շարժվեցին ոստիկանության բաժին, որտեղ քաշքշուկ ստեղծվեց, ցուցարարներն անգամ փորձեցին փակել Շենգավիթի ոստիկանության դիմացի բաժնի փողոցը, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացրին տարածքից: Քիչ հետո էլ ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ ցուցարարներից որեւէ մեկը բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին