Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է Գյանջայի տներից մեկի վրա ականի ընկնելու փաստը

18 Հունիս, 2019 18:11
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է Գյանջայի տներից մեկի վրա ականի ընկնելու փաստը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստացել է փոխհատուցել զորավարժությունների արդյունքում Գյանջայի բնակչին հասցված վնասը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ ականներից մեկը հայտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ՝ Գյանջայի բնակչի տանը:

Ավելի վաղ այդ մասին հայտնել էին ընդդիմադիր լրատվամիջոցները։

Հասանովը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տանկերը վարժանքներ են անցկացրել Գյանջայի մոտ գտնվող Սեյֆալի հրաձգարանում։ Նա վստահեցրել է, որ տանկերն օգտագործել են ուսումնական արկեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նշանակետերը եղել են լեռները։ Ականը հարվածել է ժայռին և ռեկաշետվել։ Երբ մենք իմացանք այդ մասին, ես հանձնարարություն տվեցի դադարեցնել վարժությունները։ Սեյֆալի հրաձգարանում տանկերի օգտագործման հարցը կրկին կքննարկվի», - հայտարարել է Հասանովը ։

Նա հավելել է, որ քաղաքացուն հասցված վնասը կփոխհատուցվի ադրբեջանական բանակի հաշվին:

 

Լրահոս

Դիտել ավելին