Կարևոր իրադարձություններ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

18 Հունիս, 2019 15:51
Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։

Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայկ Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, բուժման նպատակով գտնվում է արտերկրում։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանին եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին