Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

18 Հունիս, 2019 14:58
Հեղինակ՝ ՀՀ ՏԿԶՆ
Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության ֆեյսբուքյան էջը գրել է.

«Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարՍուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։

Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։ «Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,-ասել է նախարարը։

Իր հերթին ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու ջրամբարի շինարարարական աշխատանքներն ըստ ժամանակակցույցի և սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վեդու ջրամբարի ծրագիրը ԶՖԳ կողմից երբևէ արտերկրում իրականացված ամենակարևոր և ամենամեծ նախագիծն է։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական և տնտեսական փոփոխությունները երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով կանխոշորել համագործակցության առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային զարգացման, ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում նոր ծրագրերը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին