Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի պատվիրակությանը

18 Հունիս, 2019 14:56
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին հայտնում են կառավարությունից:

 Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ԿԽՄԿ կողմից Հայաստանում իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ համարելով հանդիպումը լավ առիթ համագործակցության վերաբերյալ կարևոր հարցերի քննարկման համար:

Քլեր Մեյթրոն փոխվարչապետին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, խոսել սահմանամերձ բնակավայրերում բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին:

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով, որ մարդկանց առողջությունը, կրթությունը և բարեկեցությունը կազմում են այն առանցքը, որի վրա հիմնվելու են բոլոր բարեփոխումները: Փոխվարչապետը ներկայացրել է արդարադատության, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական սկզբունքները: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ տարիներով կուտակված փորձն ու գիտելիքը նաև իր նպաստը կբերի մի շարք բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների՝ մասնավորապես ջրի կառավարման ոլորտներում առկա խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման հնարավորությունների շուրջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին