Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

18 Հունիս, 2019 14:47
Ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

Ֆրանսիայում 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության հարցում հնարավոր կոռուպցիոն խախտումների գործով հետաքննության շրջանակում ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, գրում է Mediapart-ը:

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հետաքննության շրջանակում հարցաքննվել է նաև ֆրանսիացի քաղաքական գործիչ Կլոդ Գեանը, որը Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման օրոք նախարարների կաբինետի անդամ է եղել:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի արդյունքում որոշվել էր 2022թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Քաթարին: Շուտով անգլիական լրատվամիջոցներում սկսել էին ընտրության ժամանակ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ լուրեր շրջանառվել:

ՖԻՖԱ-ն հանձնարարել էր հետաքննություն անցկացնել անկախ հանձնաժողովի հնարավոր կոռումպացման փաստի առթիվ: 2014թ.-ին հայտարարվել էր, որ կոռուպցիայի վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին