Կարևոր իրադարձություններ

Զելենսկիի կինը Բրիջիտ Մակրոնին Ուկրաինա է հրավիրել

18 Հունիս, 2019 13:58
Զելենսկիի կինը Բրիջիտ Մակրոնին Ուկրաինա է հրավիրել

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիտ Մակրոնին հրավիրել է Ուկրաինա, գրում է 112.ua-ն՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

«Ուկրաինայի նախագահի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ելենա Զելենսկայան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ: Տիկին Մակրոնը կիսվել է իր հովանավորության ներքո անցկացվող տարբեր նախագծերի կազմակերպման փորձով: Ելենա Զելենսկայան պատմել է Ուկրաինայում ապագա ծրագրերի վերաբերյալ իր գաղափարների մասին: Նա հրավիրել է Բրիջիտ Մակրոնին մեր երկիր այցելել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 17-ին կնոջ հետ Ֆրանսիայում էր: Նա արդեն մեկնել է Գերմանիա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի:

 

Լրահոս

Դիտել ավելին