Կարևոր իրադարձություններ

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

18 Հունիս, 2019 13:43
Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Ես չեմ թաքցնելու եւ ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, հոսանքներում, եւ ոչ մի տարօրինակ բան չկա դրանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նա ընկերական հարաբերակցություններ ունի «Իմ քայլի» պատգամավորների հետ․

«Ես չէի կարող չունենալ, որովհետեւ իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու ուղղված քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, եւ իմ ծառայության հասցեատերը եղել են մարդիկ, ովքեր եղել են կիզակետում եւ հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, եւ դա ամենեւին կուսակցական գաղափարական հիմքը չի եղել, դա մեր ընդհանուր երազանքի եւ ընդհանուր նպատակի՝ ժողովրդավարական ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել։ Այդ ընկերությունը ձեւավորվել է ոչ արդյունավետ լիբերալ-դեմոկրատական ժողովրդավարական  ինստիտուտների գործունեության ընթացքում, այդ ընկերությունը ձեւավորվել է տարբեր իրավիճակում, եւ մեր խնդիրն է եղել կանխել Հայաստանում անօրինականությունը»,-ասաց նա։

Վահե Գրիգորյանն ասաց, որ անկախ նրանից՝ նշված մարդիկ իր ընկերներն են, թե՝ ոչ, ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում։
 

Լրահոս

Դիտել ավելին