Կարևոր իրադարձություններ

Այսօր շրջանավարտ-դիմորդները քննության հանձնեցին մաթեմատիկայից

18 Հունիս, 2019 13:37
Այսօր շրջանավարտ-դիմորդները քննության հանձնեցին մաթեմատիկայից

Այսօր մեծ քննություններից վերջինն է՝ մաթեմատիկան: Հանրապետության 28 քննական կենտրոնում սպասվում է, որ քննություն կհանձնի 4428 շրջանավարտ-դիմորդ: Մայրաքաղաքի 9 կենտրոնում ունենալու ենք 1656 դիմորդ:

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական դպրոց /180 հոգի/,թիվ 14 հիմնական/180/, թիվ 170 ավագ/160/, թիվ 189ավագ/240/, թիվ 190 ավագ/196/, թիվ 146 ավագ/160/ և թ.թ.195, 29 և 62 ավագ դպրոցները՝ 180-ական շրջանավարտ-դիմորդով:

Քննության ավարտից 1-1,5 ժամ հետո ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի atc.am կայքում, իսկ քննական կենտրոններում ցուցակները կկախվեն քննության ավարտի 5-րդ օրը:

Քննություններից բացակաների թիվը դեռ հայտնի չէ, սակայն Երևանի 190 դպրոցում տեղակայված քննակենտրոնում 196 շրջանավարտ դիմորդներից 6-ը բացակա են եղել։ 

Դիմորդները հունիսի 21-ին  քննություն հանձնելու են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից, իսկ հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու» առարկայից:

 

Լրահոս

Դիտել ավելին