Կարևոր իրադարձություններ

Նախկին զինվորականը հացադուլ է սկսել՝ արձակուրդայինների եւ զորացման գումարների պահանջով

18 Հունիս, 2019 13:32
Նախկին զինվորականը հացադուլ է սկսել՝ արձակուրդայինների եւ զորացման գումարների պահանջով

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 18–ին, հացադուլ սկսելու մասին հայտարարեց նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը։ Նա կառավարությունից պահանջում է իրեն  հասանելիք արձակուրդայինների եւ զորացման գումարները։

Նրա խոսքով ՊՆ–ն խախտել է իր իրավուները անգամ այն ժամանկ, երբ ՄԻՊ–ը հստակ որոշումներ է կայացրել, որ իր պահանջն արդարացի է։

«Մինչեւ իմ հարցին լուծում չտրվի ես այս աստիճանների վրա հացադուլ եմ շարունակելու։ Ջուրն էլ եմ բերել հետս, անձրեւանոցն էլ եմ բերել»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով միայն արձակուրդների համար ենթակա վճարման գումարը 10 միլիոն դրամը գերազանցում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին