Կարևոր իրադարձություններ

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան

18 Հունիս, 2019 12:45
Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանը պատրաստվում է ընդդեմ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյան դատարան դիմել: Այս մասին Խառատյանը գրել է իր Ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Մալյանը 5 հարց էր ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նա անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին և խնդրել պատասխանել հարցերին՝ մեղադրելով Խառատյանին Վրաստանից Հայաստան թրմանյութ ներկրելու փորձի համար: Խառատյանը նախ պատասխանել էր, որ դա անհեթհեթություն է: Այժմ որոշել է նաեւ դատարան դիմել:

Մալյանի հարցադրումներին արձագանքել է Արսեն Խառատյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ իր հասցեին հնչեցված են աբսուրդ մեղադրանքներ, և «դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է»: Խառատյանը գրել է, որ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը՝ անհրաժեշտ է համարում խնդրին անդրադառնալ նաև հրապարակային:

«Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևոորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է...», - գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը:

 

Լրահոս

Դիտել ավելին