Կարևոր իրադարձություններ

«Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ». Վրաստանի ԱԳՆ

18 Հունիս, 2019 12:41
«Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ». Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և հարևան Թուրքիայի շահերին, գրում է apsny.ge-ն: 

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է:

 «Այն ժամանակ, երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»,- ասել է նա:

Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը:

«Երկու երկրների միջև սահմանին վերաբերող բանակցություններն իրենց ռազմավարությունն ու հաջորդականությունն ունեն: Վրաստանի կառավարությունը գաղտնի բանակցություններ վարելու մտադրություն չունի: Սահմանի հարցում կարևոր է, որ կողմերը փոխըմբռնման գան»,- նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին