Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի պատգամավորները ազատ են քվեարկելու Վահե Գրիգորյանի օգտին. Ծառուկյան

18 Հունիս, 2019 11:09
ԲՀԿ-ի պատգամավորները ազատ են քվեարկելու Վահե Գրիգորյանի օգտին. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները ազատ են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 «Քանի որ նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այս անգամ էլ մենք խմբակցությունում որոշեցինք, որ թողնենք ազատ. ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ինչ վերաբերում է երեկ ՀՅԴ անդամների հետ հանդիպմանը, Ծառուկյանն ասաց, որ հանդիպելու առաջարկը եղել է Դաշնակցության կողմից: «Դաշնակցությունն է առաջարկն արել, որ կարելի է հանդիպել, մենք համաձայնել ենք, քննարկել ենք երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Մենք մեր տեսակետներն ենք ասել, իրենք` իրենց: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպել և քննարկել ցանկացած հարց, ցանկացած ուժի հետ,- ասաց Ծառուկյանը:

 Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահը երկրորդ անգամ է առաջադրել այս պաշտոնում:
 

Լրահոս

Դիտել ավելին