Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչ «որսալու» տեսագրությունը (տեսանյութ)

18 Հունիս, 2019 10:35
Հրապարակվել է ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչ «որսալու» տեսագրությունը (տեսանյութ)

Ռուսական Սու-27 կործանիչը ՌԴ սահմանների մոտ «որսացել» է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52 Stratofortress ռմբակոծիչ ինքնաթիռը: Դեպքի տեսագրությունը հայտնվել է ՌԴ պաշտպանության նախարարության Youtube-ի ալիքում: 

Ինքնաթիռի խցիկից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական կործանիչը մոտենում ամերիկյան ինքնաթիռին և ուղեկցում այն:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պետական սահմանների խախտում չի գրանցվել: Ռուսական ինքնաթիռը գործել է օդային տարածության օգտագործման միջազգային պահանջներին համապատասխան:

Հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Սու-27-ը «որսացել» է ամերիկյան երկու Boeing B-52 Stratofortress ռմբակոծիչ, որոնք տարբեր շրջաններում մոտեցել են ռուսական սահմաններին: Դրանցից մեկը «որսացել» են Սև, մյուսը՝ Բալթիկ ծովում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին