Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին

18 Հունիս, 2019 08:33
«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։

Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում պատգամավորից՝ «խի՞ պրավալ տվիր մեր գործը՝ դեմ քվեարկեցիր, քո ձայնը դեր խաղաց»։

Թովմասյանն արդարանում էր, որ եթե նախապես իր հետ քննարկվեին առաջարկները, հիմնավոր բացատրություն տրվեր, գուցե այլ դիրքորոշում ունենար։ «Կոլյա, քո փաստարկները համոզիչ չէին, սուբյեկտիվ ես»,- հանգիստ բացատրում էր Թագուհի Թովմասյանը։ Պարզվեց՝ վեճը հանրային փաստաբանների ինստիտուտին էր վերաբերում, որի լիազորությունների ընդլայնումը, զարմանալիորեն, դուր չէր եկել նախկին փաստաբան-պատգամավորին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին