Կարևոր իրադարձություններ

Ալբանիայում մեկնարկել է նախագահ Իլիր Մետայի պաշտոնանկության գործընթացը

17 Հունիս, 2019 23:31
Ալբանիայում մեկնարկել է նախագահ Իլիր Մետայի պաշտոնանկության գործընթացը

Ալբանիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահ Իլիր Մետային պաշտոնից հեռացնելու գործընթացը: Դրան նախորդել էր իշխող Սոցիալիստական կուսակցության մի խումբ պատգամավորների կողմից համապատասխան պահանջը խորհրդարանական մարմնին ներկայացնելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախագահին պաշտոնից հեռացնելու մասին պահանջի տակ արդեն ստորագրել է 55 պատգամավոր, ինչը 20-ով գերազանցում է գործընթացը սկսելու համար օրենքով սահմանված ձայների քանակը:

Նման նախաձեռնության պատճառ է հանդիսացել ՏԻՄ ընտրությունները հուլիսի 30-ին տեղափոխելու վերաբերյալ Մետայի որոշումը: Իշխող կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ դա հանրապետության սահմանադրության կոպիտ խախտում է:

Նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու երրորդի՝ 94 պատգամավորի աջակցությունը, որից հետո որոշումը պետք է հաստատվի երկրի Սահմանադրական դատարանի կողմից:

Դեռևս մայիսի վերջին Ալբանիայի նախագահը հունիսի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը փոխելու պատրաստակամություն էր հայտնել, ինչը կապված էր ներքաղաքական ճգնաժամի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին