Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

17 Հունիս, 2019 22:24
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի կառույցի ղեկավար ներկայացուցիչներին: ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսի վերջին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ նախաձեռնում է քաղաքական կոնսուլտացիաների շարք քաղաքական կուսակցությունների հետ: ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպումը կոնսուլտացիաների այդ շարքի առաջին հանդիպումն է: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին