Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

 

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

17 Հունիս, 2019 20:21
Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են:

«11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս չենք երկարացնելու»,-պատմում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Այն, որ պայմանագրի ժամկետը չի երկարացվելու՝ տնտեսվարողը ծանուցվել էր դեռ ամիսներ առաջ: Երկարատև բանակցություններից հետո այսօր ապամոնտաժումն ամբողջովին կատարվում է հենց տաղավարների սեփականատիրոջ միջոցներով:
Աննախադեպ այս ծրագրի հիմնական նպատակը նախ մայթն ազատելն էր, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը:

Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով:
Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական.

«Նմանատիպ այլ կրպակաշարեր կան շուկայի մյուս կողմում, դրանք ևս պետք է նույն տարբերակով ապամոնտաժվեն: Մայթը լիարժեք գործառնական առումով վերադարձնելու ենք իր երբեմնի կարգավիճակին»,– ընդգծում է վարչկան շրջանի ղեկավարը:

Տաղավարների ապամոնտաժումն առաջացրել էր տարիներ շարունակ իրենց առևտուրն այստեղ կազմակերպող քաղաքացիների դժգոհությունը: Ու, թեև համայնքն ու վարչական շրջանը որևէ պարտավորություն չունեին առևտրով զբաղվողների նկատմամբ, վարչական շրջանի ղեկավարի առաջարկով առևտրականներն իրենց գործունեությունըը կարող են շարունակել շուկայում և առաջարկվող մի շարք այլ տարածքներում՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին