Կարևոր իրադարձություններ

Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

17 Հունիս, 2019 18:28
Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը: 

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին