Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում

17 Հունիս, 2019 15:48
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հախվերդյանի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Lada-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հոսպիտալ տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին