Կարևոր իրադարձություններ

ՌՌ-ում ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 ՀՀ քաղաքացի

17 Հունիս, 2019 15:45
ՌՌ-ում ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 ՀՀ քաղաքացի

Հայտնում ենք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է չորս ՀՀ քաղաքացի։

ԻՆչպես հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, դեսպանության կողմից ճշտված տվյալներով, տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Ներկայումս երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին