Կարևոր իրադարձություններ

Ովքեր չընտրվեցին ՔՊ վարչության անդամ

17 Հունիս, 2019 17:27
Ովքեր չընտրվեցին ՔՊ վարչության անդամ

Երեկ՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  5-րդ համաժողովը, որի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվեց կուսակցության նոր վարչություն և վերահսկող հանձնաժողով:

Վարչության կազմի 21 տեղի համար առաջադրվել էր 51 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի 7 տեղի համար՝ 30 թեկնածու:

Վարչության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ հայտնեցին։

ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Shabat.am-ը առանձնացրել է հանրության համար առավել ճանաչելի այն քաղաքական և կուսակցական գործիչներին, ովքեր չեն դարձել իշխող կուսակցության վարչության անդամ։ Նրանց թվում է նաև ՔՊ կուսակցության վարչության նախկին նախագահ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

 Տիգրան Գալստյան - 2019 թվականի հունվարի 21-ին  նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար.

 Դիանա Գրիգորյան-2018 թվականի Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ:

Հրաչյա Հակոբյան- «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

 

Թագուհի Ղազարյան- «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

 

 

Զարուհի Բաթոյան-  2019 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

 Նիկոլայ Բաղդասարյան-  «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

 

Հովիկ Աղազարյան-«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Картинки по запросу հովիկ աղազարյան

Գևորգ Լոռեցյան - 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Գնել Սանոսյան- 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարության նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ

Վահան Կոստանյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  մամուլի խոսնակ

 

Հեղինակ ՝ Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին