Երեկ՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը, որի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվեց կուսակցության նոր վարչություն և վերահսկող հանձնաժողով:
Վարչության կազմի 21 տեղի համար առաջադրվել էր 51 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի 7 տեղի համար՝ 30 թեկնածու:
Վարչության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ հայտնեցին։
ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Shabat.am-ը առանձնացրել է հանրության համար առավել ճանաչելի այն քաղաքական և կուսակցական գործիչներին, ովքեր չեն դարձել իշխող կուսակցության վարչության անդամ։ Նրանց թվում է նաև ՔՊ կուսակցության վարչության նախկին նախագահ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Տիգրան Գալստյան - 2019 թվականի հունվարի 21-ին նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար.
Դիանա Գրիգորյան-2018 թվականի Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ:
Հրաչյա Հակոբյան- «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Թագուհի Ղազարյան- «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Զարուհի Բաթոյան- 2019 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Նիկոլայ Բաղդասարյան- «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Հովիկ Աղազարյան-«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Գևորգ Լոռեցյան - 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Գնել Սանոսյան- 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարության նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ
Վահան Կոստանյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ
Հեղինակ ՝ Աննա Ղազարյան