Կարևոր իրադարձություններ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է մանդատից

17 Հունիս, 2019 15:05
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է մանդատից

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:

Ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին:

Եվա Թովմասյանը հաճախ էր բացակայում ավագանու նիստերից: Դա չէր վրիպել ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների ուշադրությունից: Նրանք ընդգծում էին այդ իրողությունը եւ պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ

 

Լրահոս

Դիտել ավելին