Կարևոր իրադարձություններ

Ներկայիս իշխանությունը Քոչարյանի գործով ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ. պաշտպան

17 Հունիս, 2019 14:14
Ներկայիս իշխանությունը Քոչարյանի գործով ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ. պաշտպան

«Այսպիսի ճնշումներ դատարանի նկատմամբ, այսպիսի երևույթներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես ինքս երբևէ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը Քոչարյանի գործով ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ։

Դիտարկմանը, թե գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Քոչարյանի նախագահության օրոք և որ Քոչարյանի կողմից դատարանի նկատմամբ ճնշում կա, Ալումյանը նշեց․

«Այն, որ դատավորը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա էսօր պարոն Քոչարյանին որևէ լծակ չի տալիս այդ դատավորի նկատմամբ։ Այն այսպես ասած՝ «լսող դատավորները» ցանկացած պահին լսում են տվյալ պահի իշանություններին, որովհետև ցանկացած պահի տվյալ պահի իշխանություններն իրենց նկատմամբ ունեն լծակներ։

 

Լրահոս

Դիտել ավելին