Կարևոր իրադարձություններ

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

17 Հունիս, 2019 13:49
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

 Եվս մեկ-երկու լուր՝ քաղաքապետարանի շաբաթնամուտի անցուդարձից.

Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:

Թափառող շների հետ կապված հարցերի դեպքումք զանգեք (011) 51-45-39: Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարածքն ազատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կձևավորվի կանաչ գոտի:

Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներկտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա:

Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ», - ասված նրա գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին