Կարևոր իրադարձություններ

Վիրավորական է, երբ ասում եք, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված էր․ ԱԺ նախագահը՝ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին

17 Հունիս, 2019 13:25
Վիրավորական է, երբ ասում եք, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված էր․ ԱԺ նախագահը՝ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ ընտրված Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության  նոր կազմին հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշ ընտրված անդամների դեպքում սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ։ 

«Որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին»,- նշեց Միրզոյանը։

ԱԺ նախագահը անդրադառնալով իր՝ ՔՊ վարչության նախագահ պաշտոնից ինքնաբացարկ հայտնելու մասին, ասաց, որ իր կարծիքով՝ Սուրեն Պապիկյան ավելի լավ թեկնածու էր վարչության նախագահի համար, և իրենք ճիշտ ընտրություն են կատարել։

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ այս անգամ ՔՊ վարչության կազմում չընտրվելն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Միքայելյանի կողմից ՔՊ թեկնածունին չսատարելու հանգամանքի հետ կապելուն, Միրզոյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչու են ամեն տեղ մարդիկ դավադրություն որոնում։

 

Լրահոս

Դիտել ավելին