Կարևոր իրադարձություններ

Ինչու է երեխան կապտուկներ ստացել մանկապարտեզում. մանրամասներ

17 Հունիս, 2019 21:09
Ինչու է երեխան կապտուկներ ստացել մանկապարտեզում. մանրամասներ

Հունիսի 15-ին ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Մարտիրոսյանը լուսանկարներ էր հրապարակել և գրառում կատարել այն մասին, որ «Տատա» մասնավոր մանկապարտեզում իր երեխային մի քանի ժամ թողնելուց, ապա տուն տանելուց հետո վերջինիս մարմնի վրա կապտուկներ է հայտնաբերել: Որոշ ժամանակ անց նա հեռացրել էր այդ գրառումը:

Տեղեկության մանրամասները ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց մանկապարտեզի տնօրեն Սեդա Պապոյանի հետ, ով նշեց.

«Մի բան կարող եմ ասել՝ 2օր առաջ ծնողը գրառում էր արել, որն արդեն հեռացված է, այսինքն ինքը գրառում էր արել որոշ նկարներով, որոշ նեղսրտությամբ  և շատ խիստ անհանգստացած մի կապտուկից, որն իսկապես մեր մանկապարտեզում էր առաջացել քնի ժամանակ երեխայի գլուխը մահճակալին հարվածելու հետևանքով, բայց գրառումը արել էր մինչև պարտեզում բոլոր հանգամանքները ճշտելը: Դա առիթ եղավ հանդիպելու և բոլոր հանգամանքները ճշտելու, այժմ մենք և ծնողը  որևէ խնդիր չունենք իրար հետ, հենց այդ պատճառով ծնողը ինքը հեռացրել է գրառումը»:

Դիտարկմանը, թե լուսանկարներից երևում էր, որ երեխայի մարմնի վրա մեկից ավելի կապտուկներ կային, Տիկին Պապոյանը պատասխանեց.

«Մինչև լուսանկարների հրապարակումը չէր ճշտվել, թե ինչ հանգամանքներում են առաջացել այդ կապտուկները, արդյոք բոլոր հետքերը կապ ուներ մեր հաստատության հետ»:

Մեր այն հարցին, թե ոստիկանություն դիմե՞լ են, տնօրենը պատասխանեց, որ դրա խնդիրը ո՛չ իրենք ունեն, ո՛չ ծնողը:

Փորձեցինք կապ հաստատել նաև երեխայի ծնողի հետ, սակայն չհաջողվեց:

Արաքս Մարտիրոսյանի ամբողջական գրառումը՝ ստորև.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին