Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վրաերթ՝ Երևանում

17 Հունիս, 2019 11:34
Ողբերգական վրաերթ՝ Երևանում

Երևանում հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը Samand մակնիշի ավտոմեքենայով Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրարերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնի:


Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել։ Այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել շտապօգնության մեքենա, սակայն տուժածը, որ եղել է ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին