Կարևոր իրադարձություններ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը

17 Հունիս, 2019 10:00
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը:

Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Նադեժդա Դավթյանի հարազատներին, թատրոնի անձնակազմին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Նադեժդա Դավթյանը եղել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի կինը:

Դավթյանն օպերային թատրոնում աշխատել է 1968թ-ից սկսած` նախ որպես բալետի արտիստ, իսկ 1989թ-ից՝ որպես փորձարար: Նա հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում` Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա. Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա) և այլն:

1987-89թթ. աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում՝ որպես մենապարուհի և փորձարար: 1998-99թթ դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում:

1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

 

Լրահոս

Դիտել ավելին