Կարևոր իրադարձություններ

Իսրայելը Թրամփի պատվին բնակավայր է անվանել Գոլանի բարձունքներում

16 Հունիս, 2019 22:40
Իսրայելը Թրամփի պատվին բնակավայր է անվանել Գոլանի բարձունքներում

Իսրայելի կառավարությունը Գոլանի բարձունքներում հատուկ արարողությամբ իրականացրել է «Թրամփի բարձունքներ» անվանմամբ նշանի բացումն այն վայրում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին շուտով բնակավայր կտեղակայվի:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, բացման խորհրդանշական արարողությանը ներկա են եղել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի դեսպան Դևիդ Ֆրիդմանը:

«Մենք հպարտ ենք նրանով, որ հնարավորություն ունենք բնակավայր հիմնելու և արժանի տուրք մատուցելու մեր մեծագույն բարեկամին», - ասել է Նեթանյահուն:

ԱՄՆ դեսպանն, իր հերթին, նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է «արտակարգ քայլը» Թրամփի հանդեպ:

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արևելքում, որի մի մասը վերահսկվում է Իսրայելի, մյուս մասը՝ Սիրիայի կողմից: Ավելի վաղ կայացրած որոշմամբ՝ Թրափմը Գոլանի բարձունքները ճանաչել էր իսրայելական տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին