Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Քաղաքացին ոստիկանություն է ահազանգել, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա. Shamshyan.com

16 Հունիս, 2019 21:21
Քաղաքացին ոստիկանություն է ահազանգել, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա. Shamshyan.com

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների, այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին