Կարևոր իրադարձություններ

Mercedes-ը դուրս է եկել Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

16 Հունիս, 2019 20:09
Mercedes-ը դուրս է եկել Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Հունիսի 16-ի երեկոյան, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1992 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

Լրահոս

Դիտել ավելին